Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.06.2017 | 00:01

Ո՛չ, քեզնից բացի չկա այլ Աստված, որ հոգար բոլորի համար, որին հայտնի դարձնեիր, թե անարդար չես դատել։ Եվ ոչ մի թագավոր ու ոչ մի բռնակալ չեն կարող հայացքը վեր բարձրացնել քո դեմ նրանց համար, ում պատժել ես դու, որովհետև արդար ես և արդարությամբ ես կառավարում բոլորին։ Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես, և քո ուժին օտար է անարդար պատիժը։ Քո զորությունը արդարության իշխան է, և բոլորի վրա քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։


Իմաստություն Սողոմոնի 12. 13-16

Դիտվել է՝ 3240

Մեկնաբանություններ